|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Դեկտեմբերի 18-ին Լոնդոն է ժամանել առաջին ապրանքային գնացքը Չիաստանից, որը հունվարի 1-ին ուղևորվել է Չժեցյան նահանգից: Ճանապարհորդությունն ամբողջ Եվրասիայով տևել է ուղիղ 18 օր:
BBC-ի հաղորդմամբ` գնացքն անցել է Ղազախստանով, Ռուսաստանով, Բելառուսով, Լեհաստանով, Գերմանիայով, Բելգիայով և Ֆրանսիայով` ուղևորության ընթացքում կտրելով համարյա 12 հազար կիլոմետր տարածություն:
Նշվում է, որ գնացքի բեռը հիմնականում կազմված է հագուստից և լայն օգտագործման այլ ապրանքներից: Ընդհանուր առմամբ Մեծ Բրիտանիա է առաքվել ապրանքների 34 բեռնարկղ:
Ակնկալվում է, որ գնացքներն ամեն շաբաթ կերթևեկեն այս երթուղով: Գաղափարի հեղինակները նշել են, որ բեռը գնացքով առաքելն ավելի արագ է, քան ծովով, և ավելի էժան, քան ինքնաթիռով: