կարևոր
1168 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-29 09:26
Քաղաքական

Դաժանորեն պարտվածը չի կարող բանակցող լինել, աքսեոմատիկ ճշմարտություն է․ Լիլիթ Գալստյան

Դաժանորեն պարտվածը չի կարող բանակցող լինել, աքսեոմատիկ ճշմարտություն է․ Լիլիթ Գալստյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանը գրում է․

«Գնալ-հասնել ՄԱԿ-ի բարձր ամբիոն և հռետորական հարց տալ՝ թե Ալիևը Մեղրու միջանցք ասելով տեսնես ի՞նչ նկատի ունի։

Բա՞ նախաստորագրելուց առաջ ի՞նչ եք պալմանավորվել, մտածել և ինչպե՞ս։

Բա՞ որ պնդում ենք, որ նախաստորագրվածը Բաքվի պահանջների ու քո վախերի ու պարտության արտացոլանքն է, հենց դա նկատի ունենք․․․

Բա՞ որ պնդում ենք, որ 25%-ով ռազմական ծախսերն ավելացրած Բաքուն խաղաղություն չի ուզում, հենց դա ունենք։

Բա՞ որ գոչում ենք, թե զինվող Բաքվի կողքին քո ռազմական բյուջեն 15%-ով կրճատելը ապսորդ է, դա նկատի ունենք։

Բա՞ որ բարձրաձայնում ենք, թե չեք պատկերացնում իրական աղետի ու երկրի գլխին կախված ինքնիշխանության կորուստը, դա նկատի ունենք։

Բա՞ որ գոչում ենք, որ հռչակագրից հրաժարաումը ՀՀ անկախության լուծարումն է, դա նկատի ունենք։

Բա՞ որ ասում ենք, որ խաղաղության բառի կիրառումը դեռ իրական խաղաղություն չէ, դա նկատի ունենք։

Բա՞ որ գոչում ենք, որ խորհրդանիշերից հրաժարումը մանկուրտացում է և ուրացում, դա նկատի ունենք։

Բա՞ որ ասում ենք, որ միջանցքի/TRIP-ի ոչ մի դետալ մանրամասնած չէ, դա նկատի ունենք։

Բա՞ որ գուժում ենք, որ մենր ինքնության դեմ ասպատակությունդ Բաքվի և Թուրքիայի հրահանգն է և նրանց կողմից մեզ պարտադրվող երկրի մոդելը՝ ՀՀ Անկախության ոչնչացումն է, դա նկատի ունեինք։

Բա՞ որ ասում ենք, որ քո պատկերացրած "4-րդ հանրապետությունը՛՛ պետության կոլապսն է՝ "տալ ամեն ինչ՝ չստանալ ոչինչ" բանաձևով, հենց սա նկատի ունենք։

Բա՞ որ ասում ենք միջազգային ատյաններից հայցերը ետ քաշելը մեր մեջքին հասցրած դաշույն է, դա նկատի ունենք։

Բա՞ որ ասում ենք ցեղասպանին լեգիտիմացնում եք, դա նկատի ունենք։

Բա՞ որ ասում ենք, որ պարտվածը և ժողողրվրդին մեկ անգամ խաբած-ուրացածը չի կարող բանակցող լինել, դա նկատի ունենք։

Դատարկ, անդաշնակից դահլիճում, խլացված WhatsApp-ով, ուժի և ցինիզմի քաոսի մեջ խեղճի «պոզիտիվ» ուղերձները միայն քամահրանք ու խղճահարություն են առաջացնում՝ բացում թշնամու չսանձվող ախորժակը։

Դաժանորեն պարտվածը չի կարող բանակցող լինել, աքսեոմատիկ ճշմարտություն է։ ԳՆԱ!!!!!

Հ․Գ․Դուք անգամ ներքին անվտանգություն ապահովելու ունակություն չունեք․ երկրում մոլեգնող ջունգլիների բարքերը վկա․․․ու էն եռաթել մուրճը․․․․»: