|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքի հետ կապված ՆԳՆ խոսնակից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ պաշտոնանկ արվեց միայն Արմավիրի քրեական ոստիկանության պետը։ ի պատասխան Նարեկ Սարգսյանն ասաց․ «ՆԳՆ-ից միայն Բդոյանը չի պաշտոնանկ արվել։ Այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում ՆԳ նախարարը բոլոր մարզերում անձամբ է ամփոփել ծառայությունների կատարումը և Արմավիրի մարզ այցելությունից հետո նախարարը մտահոգություն է հայտնել մարզում միջանձնային հարաբերությունների դեպքերի շուրջ կատարվող աշխատանքի վերաբերյալ և հանձնարարել է ակտիվացնել այդ աշխատանքները։ Ամփոփումից բառացիորեն օրեր հետո ծառայությունից ազատվել է մարզի պարեկային ծառայության գումարտակի հրամանատարը, ազատվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետը»։