Փոխարժեքներ
17 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Պաշտոնական մակարդակով հայտարարվել է՝ Փաշինյանը Բրյուսելում քննարկել է իր երկրի տնտեսական զարգացման ուղիները՝ ռազմական ոլորտում եւ տնտեսության մեջ Արեւմուտքի հետ ընդլայնվող համագործակցության հմատեքստում։ Այդ մասին, համենայնդեպս, հայտարարում են պաշտոնական մակարդակով։ Սակայն դրա այցը ոչնչով մոտիվացված չէր եւ շատերի համար անակնկալ էր։ Հայաստանի կառավարությանը մոտ կանգնած որոշ աղբյուրներ կարծում են՝ դրան «կանչել են» Բրյուսել՝ ալիեւի հետ Աբու Դաբի կատարած այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցի շուրջ բացատրություններ տալու համար։ Ընդ որում՝ պատահական չի համարվում, որ դրան անմիջապես հաջորդել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմո Բարաքի առաջարկը՝ «Զանգեզուրի միջանցքը «100 տարով» վարձակալելու» մասին։ Շատ թուրք փորձագետներ ենթադրում են՝ «ամենայն հավանականությամբ, Երեւանը հակվածություն է ցուցաբերում Վաշինգտոնի ներկայացրած տարբերակների նկատմամբ, որպեսզի ավելի մեծ նախապատվություններ ձեռք բերի ԵՄ-ի հետ երկխոսության մեջ այն պահին, երբ ԱՄՆ-ն մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում՝ Եվրասիական միջանցքներով եւ Արեւելյան Ասիայի շուկաներով Անդրկովկասի երթուղում ներկայությունը վերահսկելու կամ ապահովելու նպատակով։
Քանի որ քանի որ ոչ ռուս-ուկրաինական, ոչ պաղեստինա-իսրայելական հակամարտություններում ԱՄՆ-ն նկատելի հաջողություններ չունի, Անդրկովկասը կարող է «բեկման կետ» դառնալ ադյունքի հասնելու համար։ Դրա իմաստը կարող է լինել նաեւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ընդհանուր ձգտումը՝ Վրաստանում դիրքի կորստից հետո նեղացնել տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության աշխարհաքաղաքական տարածքը։ Բացի այդ, դա կթուլացնի նաեւ այնտեղ Իրանի ազդեցությունը ադրբեջանական ուղղությամբ։
Ի դեպ, հավանաբար, դա մտնում է նաեւ Թուրքիայի հաշվարկների մեջ, որը սատարում է ԱՄՆ-ի մասնակցությունը հայ-ադրբեջանական կարգավորմանը եւ մտադիր է իր շահերի համար օգտագործել Իրանի հետ ԱՄՆ-ի եւ Իսրայելի դիմակայությունը։ Ըստ հայկական «Հրապարակի»՝ «տարածաշրջանում ծավալվում է լայնածավալ բազմաքայլ աշխարհաքաղաքական ինտրիգ»՝ հակառուսական ուղղվածությամբ։ Այժմ ԵՄ-ն խոստանում է ոչ միայն ֆինանսական նոր տրանշներ Երեւանի հավատարմության համար։
Հիշեցնենք՝ Հայաստանի նախագահ վահագն խաչատուրյանն ապրիլին հաստատել էր ավելի վաղ խորհրդարանի ընդունած օրենքը ԵՄ-ին անդամակցելու մտադրության մասին, այն դեպքում, երբ միավորումն ինքը երկրին անդամակցություն չէր առաջարկել: Այդ կապակցությամբ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել է՝ Ռուսաստանը Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու մասին օրինագծի քննարկումը դիտարկում է «որպես Երեւանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու սկիզբ եւ Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը կկառուցի՝ հաշվի առնելով այդ հանգամանքը»:
Այնուամենայնիվ, ԵՄ-ն եւ Հայաստանը շարունակում են ամրապնդել դաշինքը, եւ Հայաստանում ԵՄ ներդրումների ընդհանուր ծավալը կարող է հասնել 2,5 մլրդ եվրոյի։ Օրակարգում այժմ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպման ձեւաչափն է։ Թեեւ առայժմ դա քիչ հավանական է, բայց հնարավոր է։ Այս ձեւաչափով ԱՄՆ-ԵՄ-Հայաստան համատեղ միջոցառումները ցույց են տալիս Երեւանի ձգտումը՝ ինտեգրվելու արեւմտյան դաշինքներին։ Ուստի դրա այցը Բրյուսել ընդամենը ազդանշան է, բայց ոչ «բացառիկ նշանակության իրադարձություն»։ Տարածաշրջանի գլխավոր իրադարձությունները դեռ առջեւում են։
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի