կարևոր
571 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-17 12:57
Հասարակություն

«Ահավոր վիճակ ա, կոյուղին տների մեջ է դուրս գալիս․ և՛ վրան ենք խփելու, և՛ հացադուլ ենք անելու»․ վթարային շենքում ապրող վարդաշենցի

Վարդաշենի հանրակացարանների բնակիչները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ Պահանջում են, որ իրենց խնդիրը օր առաջ լուծվի․«Այլևս անհնար է այդ փլատակների մեջ ապրելը»,- ասում են նրանք։

Հիշեցնենք՝ այդ շենքերը ճանաչվել են 4-րդ կարգի վթարային։ Բնակիչները մի քանի անգամ բողոքի ակցիաներ են իրականացրել քաղաքապետարանի և Կառավարության շենքերի մոտ՝ պահանջելով իրենց ապահովել բնակարաններով։ Նրանք այսօր պարզել են, որ հերթական անգամ խաբվել են, իրենց շենքերը գերակա շահ ճանաչելու մասին որոշում չի կայացվել։ Պահանջում են վարչապետի հետ հանդիպում։