|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արդեն հայտնել ենք, որ Երևանի «Ալաշկերտ»-ն այսօր բաց մարզում է անցկացրել «Նաիրի» մարզադաշտում: Թուրքիայում անցկացրած ուսումնամարզական հավաքի շրջանակներում տեղի ունեցած վերջին խաղում թեթև վնասվածք էր ստացել թիմի գլխավոր ռմբարկու Միհրան Մանասյանը, ով այսօր նստած հետևում էր խաղընկերների մարզմանը: Yerkir.am –ի թղթակիցը զրուցեց ֆուտբոլիստի հետ անցկացրած հավաքի և գալիք մրցաշրջանի վերաբերյալ:
«Ուսումնամարզական հավաքը ծառայեց իր նպատակին: Թիմն արդեն ամբողջությամբ պատրաստ է առաջնությանը: Հավաքի շրջանակներում անցկացրեցինք 2 ընկերական հանդիպում: Երկու թիմերն էլ բավականին ուժեղ կազմ ունեին, սակայն մենք կարողացանք արժանի մրցակցություն ցույց տալ այդ խաղերում»,- նշեց Մանասյանը:
Խոսելով գալիք մրցաշրջանում իր և թիմի մասին՝ ֆուտբոլիստն ասաց. «Թիմի առջև խնդիր է դրված՝ գրավել մրցանակային տեղ, և ամեն ինչ անելու ենք՝ այդ խնդիրը լուծելու համար: Ես յուրաքանչյուր խաղում դուրս եմ գալիս խաղադաշտ՝ գոլ խփելու համար: Թուրքական ակումբի հետ կայացած ընկերական խաղում թեթև վնասվածք ստացա, սակայն մինչ առաջնության մեկնարկը ամբողջությամբ վերականգնված կլինեմ»: