Միասին կարող ենք
կարևոր
7588 դիտում, 8 ամիս առաջ - 2025-07-07 16:19
Արցախ

Արեւմուտքի համար դժվար չէր խաբել Ալիեւին, որն ինքն էլ ուրախ է խաբվել

Արեւմուտքի համար դժվար չէր խաբել Ալիեւին, որն ինքն էլ ուրախ է խաբվել
Հուլիսի 1-ին Ռուսաստանում արգելված ադրբեջանական Minval պարբերականը «սենսացիա» նշումով նյութ էր հրապարակել՝ «Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրամանը․ ոչնչացնել Գրոզնիի վրայով թռչող AZAL ընկերության մարդատար ինքնաթիռը»։ Նյութն ինքնին ռուսական ՀՕՊ հաշվարկի հրամանատարի իբր ձեռագիր գրավոր հաղորդման լուսապատճենն է եւ համապատասխան վերծանումը։

Մի քանի օր առաջ Minval -ն «աչքի ընկավ» հակառուսական հրապարակումների մի ամբողջ շարքով, որտեղ Ռուսաստանի, նրա առաջնորդ Պուտինի, ինչպես նաեւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու նկատմամբ կիրառվում են ճիշտ նույն վիրավորական էպիտետները, ինչ «կիեւյան գեբելսը»։ Ադրբեջանցի լրագրողներն իրենց ուկրաինացի գորըծնկերներին անվանում են «ագրեսորներ», «օկուպանտներ» եւ այլն։ Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» կազմակերպած «Պուշկինյան ընթերցումները» Բաքվի «փետուր շնաձկներն» անվանել են «բալալայեկայի տոն»։ Հաստատ է՝Minvalի խմբագրական քաղաքականոթոյունը ոչ թե այդ լրատվամիջոցի խմբագրության «գեղարվեստական ինքնագործունեությունն» է, այլ գործողություններ, որոնք լիովին համաձայնեցված են ալիեւի վարչակազմի գաղափարական ապարատի հետ։

Սենսացիան այն մասին, թե իբր AZAL ինքնաթիռը խոցվել է Գրոզնիի վրա Ռուսաստանի Պաշտպանության նախարարության անմիջական հրամանով, կեղծիք է, որը պատրաստվել է Minval-ի կողմից տեղեկատվական-հոգեբանական պատերազմի կարիքների համար, որը Բաքուն սանձազերծեց Ռուսաստանի դեմ այս տարվա ամռանը։ Այն, թե ինչպես են ադրբեջանական ԶԼՄ-ներում մատուցում անձնակազմի եւ ուղեւորների ողբերգական մահը, հիշեցնում է տասնմեկ տարի առաջ Դոնբասում մալայզիական «Բոինգի» զոհվելու մասին հայտնի պատմությունը։ Այս ինքնաթիռը խոցել են ուկրաինացի ահաբեկիչները, սակայն Կիեւը եւ նրա արեւմտյան տերերը մինչ օրս մեղադրում են Ռուսաստանին այս հանցագործության համար։

Հիշեցնենք՝ Բաքուն Ռուսաստանի վրա հարձակման էր գնացել Եկատերինբուրգում ԱԴԾ-ի արշավանքից հետո, որի ընթացքում ձերբակալվել էին տեղի ադրբեջանական սփյուռքի առաջնորդներ սաֆարով եղբայրները: Ուրալում զիյադին եւ հուսեյն սաֆարովները պաշտոնապես պահում էին մրգերի եւ բանջարղենի վաճառքի խոշոր բիզնեսը, բայց որտեղ նրանք ավելի շատ հայտնի էին որպես տեղական կազմակերպված հանցավոր խմբի պարագլուխներ: Լինելով ձերբակալվածների կարգավիճակում՝ երկու եղբայրներն էլ խորհրդավոր կերպով հեռացել են կյանքից, երբ պետք է քննիչներին ցուցմունքներ տային Ուրալի ադրբեջանական սփյուռքում հանցավոր գործունեության վերաբերյալ: սաֆարով եղբայրների մարմինները բաքվի «հեյդար ալիեւ» օդանավակայանում դիմավորել են որպես Ադրբեջանի ազգային հերոսների եւ նույնիսկ «շեհիդների»՝ նահատակների աճյուններ, որոնք զոհվել են «ռուսական բանտերում» ազգային շահերի համար: Ադրբեջանում հայտնի իշխանամետ քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը սաֆարով եղբայրների մահը համեմատել է «ռուսական հատուկ ծառայությունների կողմից Ալեքսեյ Նավալնիի սպանության» հետ: Հատկանշական է՝ Մուսաբեկովը Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավորն է «նոր Ադրբեջանից»՝ «լույսերի երկրում» իշխանության միակ եւ անփոխարինելի կուսակցությունից:

Մինչդեռ Իսրայելում բնակվող բլոգեր-ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը, որը տուժել է Բաքվից դեռեւս հայկական Լեռնային Ղարաբաղ իր «չարտոնված» այցերի համարսաֆարով եղբայրների մասին հետաքրքիր տեղեկություններ է պեղել: Լապշինը պնդում է՝ սաֆարովները նույն մայոր ռամիլ սաֆարովի եղբորորդիներն են։ «Ադրբեջանի ազգային հերոսի», որը 2004 թ-ին կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ում հետ ռամիլ սաֆարովը Բուդապեշտում մասնակցում էր ՆԱՏՕ-ի վերապատրաստման դասընթացներին: Սպանելով քնած Մարգարյանին՝ սաֆարովը փորձել է սպանել եւս մեկ հայ զինվորականի, սակայն չի կարողացել մտնել նրա ննջարան։ Հայտնի է՝ հունգարական դատարանը սաֆարովին դատապարտել է ցմահ ազատազրկման։ 2012 թ-ին Հունգարիան մարդասպանին եւ սադիստին իր պատիժը հետագա կրելու համար հանձնեց հայրենի պետությանը՝ որպես կասպիական նավթի եւ այլ հեռանկարային տնտեսական նախագծերի վերաբերյալ Բուդապեշտի եւ Բաքվի գործընկերային հարաբերությունների գրավականԲնական է՝ ռամիլ սաֆարովը հայրենիքում դարձել է «ազգի հերոս»։ Բացի ալիեւից անձնական ներում շնորհելուց, սաֆարովը ստացել է զինվորական կոչման եւ պաշտոնի բարձրացում, «լյուքս» դասի սեփական բնակարան եւ աշխատավարձ այն ութ տարիների համարոր սաֆարովն անցկացրել է հունգարական բանտում: Հասկանալի է, որ այդ «հերոսի» հետ 2012 թ-ից կոնկրետ աշխատում են Բաքվի հատուկ ծառայությունները։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) հետ, ըստ Լապշինի, համագործակցում է նաեւ հուլիսի 1-ին ձերբակալված Եկատերինբուրգի ադրբեջանական սփյուռքի առաջնորդ Շահին Շիխլինսկին: Դա սերում է Շիխլիից, որը Ադրբեջանի Աղդաշի շրջանի սփյուռքի առաջնորդի հայրենի քաղաքն է։ Տեղացի ավազակները հպարտությամբ իրենց «թագադրում են» հայրենի վայրերի անուններով։ Բանդիտական մականունը դարձել է Շահին Շիխլինսկու անձնագրային ազգանունը։ Նա իր հայրենի վայրերից արդյունաբերական Սվերդլովսկ է մեկնել դեռ խորհրդային տարիներին, վաղուց ձեռք է բերել ռուսական անձնագիր։ Ինչպես եւ կրիմինալի հետ կապված շատ հայրենակիցներ, Ուրալում Շիխլինսկին դարձավ հեղինակավոր « հարց լուծող» Ուրալի ադրբեջանական սփյուռքում, ով միանձնյա իրավունք ուներ որոշելու, թե ով, կոպիտ ասած, նորմալ ապրելու եւ աշխատելու է, եւ ով պետք է հեռանա եւ ընդմիշտ գերեզմանոց գնա։ Սվերդլովսկի շրջանի իրավապահ մարմինների տրամադրութայն տակ կան նյութեր Շիխլինսկու հանցավոր գործունեության վերաբերյալ 2001 թ-ից մինչ օրս: Մասնավորապես, 2001 թ-ին «հաշվեհարդարի» ավազակները Եկատերինբուրգում դանակահարել էին ադրբեջանցի գործարար Յունիս Փաշաեւին, որը հրաժարվել էր Շիխլինսկուն «տուրք» վճարել իր ազնիվ բիզնեսից։ Քննությունը ենթադրում է՝ Փաշաեւի սպանությանը մասնակից մարդիկ ավելի ուշ մահափորձ են կազմակերպել նրա ընկերոջ՝ Ֆեհրուզ Շիրինովի դեմ եւ նրա մյուս մտերիմ ծանոթի՝ Եկատերինբուրգի բանջարեղենի բազայի սեփականատեր Իկրամ Հաջիեւի սպանությունը:

Սպանություններից բացի, Շիխլինսկու խմբավորումը կասկածվում է նաեւ 2021 թ-ն Եկատերինբուրգում կեղծ ալկոհոլով զանգվածային թունավորման մեջ, որից տուժել է 51 մարդ, նրանցից 44-ը մահացել են։ Քննիչները կարծում են՝ հանցավոր խմբի ձերբակալված անդամները վերահսկում էին ապօրինի ալկոհոլային արտադրանքի մատակարարումը միջին Ուրալի մայրաքաղաքի շուկաներ:

Շահին Շիխլինսկին իր համար որպես օրինական «տանիք» ընտրեց ազգային-մշակութային ինքնավարությունների ոլորտը: 2003 թ-ին դա գրանցել է «ադրբեջան հիմնադրամ» ՀԿ-ն, որը 2005ին փակվել է ՌԴ օրենսդրության խախտման համար: 2005-ին Շիխլինսկին բացում է “Фонд ВАК-Азербайджан”, 2013 թ-ին այդ «հիմնադրամը» կրկին լուծարվում է օրենսդրությունը խախտելու համար: Այնուհետեւ լույս աշխարհ է գալիս Սվերդլովսկի տարածաշրջանային ազգային-մշակութային «Ադրբեջան-Ուրալ» կազմակերպությունը, որը գոյություն ունի մինչ օրս, բայց ոչ մի օգտակար գործունեություն չի իրականացնում, նրա եկամուտները պաշտոնապես հավասար են զրոյի: Բայց «Ադրբեջան-Ուրալն» ունի պաշտոնական աշխատակազմ, այս նահանգում կա մի ամբողջ իրավաբանական բաժին, որը ղեկավարում է Շիխլինսկին՝ «ռեշալայի» որդին, Եկատերինբուրգի թանկարժեք փաստաբանը՝ գործող լիցենզիայով։

Ձգտելով Ուրալում մենաշնորհել ադրբեջանական ազգային-մշակութային ինքնավարութունների ոլորտը, անցյալ տարի Շահին Շիխլինսկին կոնֆլիկտի մեջ է մտել Սվերդլովսկի մարզի ադրբեջանցիների մշակույթի, երիտասարդության եւ սպորտի Ուրալի կենտրոնի ղեկավար Վիդադի Մուստաֆաեւի հետ։ 2024ի գարնանը Շիխլինսկու մարդիկ գազանբար ծեծել են Մուստաֆաեւին, կրակել նրա ոտքի վրա։ Շիխլինսկուն հաջողվել է կոծկել քրեական գործը՝ ոչ առանց Բաքվի օգնության։ Մուստաֆաեւը համարվում է չափազանց «ռուսամետ», ինչը նշանակում է՝ ալիեւի ռեժիմին այնքան էլ լոյալ չէ՝ հասարակական գործչին։

Ռուսաստանում քչերը կիմանան այս «Եղջյուրներ և սմբակներ» գանգստերական ընկերության մասին, եթե մի օր դժբախտությունը չօգներ։ 2023 թ-ի օգոստոսին Շիխլինսկին դարձավ խոշոր քաղաքական սկանդալի նախաձեռնողը՝ կապված Եկատերինբուրգի քաղաքային դումայի նախագահ Իգոր Վոլոդինի մասնակցությամբ Թալիշ-Մուղանի(ԹՄԻՀ) Ինքնավար Հանրապետության  30-ամյակին նվիրված միջոցառմանը։ Չնայած այն հանգամանքին, որ ԹՄԻՀ-ն ինքնավարություն էր հռչակել՝ չհակադրելով անջատվել Ադրբեջանից, պաշտոնական Բաքուն այդ իրադարձությունը գնահատել է որպես անջատողական: Շիխլինի գործողություններից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնական բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին, իսկ Սվերդլովսկի մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշեւը ստիպված է եղել հրապարակավ ներողություն խնդրել Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլիից:

Բաքվի քաղաքական խոհանոցը լավ իմացող Լապշինը պնդում է՝ Ադրբեջանի պետանվտանգության ոլորտում Շիխլինսկիների ընտանիքի համադրողը հենց Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տնօրեն Ալի Նագիեւն է: Ալի Նագիեւը ծնունդով Նախիջեւանի շրջանից է, խորհրդային անցյալում Ադրբեջանական ԽՍՀի ՊԱԿ-ի կադրային սպա, այսինքն՝ իշխող կլանի 100% - անոց մարդ։ Երբ Անվտանգության ծառայության նախարարությունը (ԱԱՆ) էր՝ պետություն պետության մեջ, Ալի Նագիեւը ԱԱՆ ղեկավար Էլդար Մախմուդովի տեղակալն էր, որի անհավանական մտերմությունն ու անձնական հավատարմությունը ալիեւների ընտանիքին լեգենդար են Ադրբեջանում։ ԱԱՆ կենտրոնական ապարատը, բացի անգամ Ադրբեջանի համար անհավանական կոռուպցիայից, հիշվում է ադրբեջանական կրիմինալի մեջ դեռեւս զարգացած գործակալական աշխատանքով ինչպես Ադրբեջանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, ինչպես նաեւ երկրի հարուստ ջիհադական պարագլուխների լույսերի «կռիշով»(տանիք)։ Բանդիտներից ու վահաբականներից ԱԱՆ-ն փորձել է «նորին մեծության ընդդիմություն» դարձնել, այդ առումով ինչ-որ բան նույնիսկ հաջողվել է։ 2020 թ-ին Ղարաբաղում աշխատող ռուս ռազմական մեկնաբանները պարզել են, որ ադրբեջանա-թուրքական բանակում մարտնչում են խոշոր կրիմինալի ներկայացուցիչները ցրտահարված ջիհադիստների հետ միասնաբար, այդ թվում՝ բանտերից ազատ արձակված ահաբեկիչների հետ, որոնց թիկունքում ԴԱԻՇ – ն է եւ այլ հարակից հանգամանքներ։

Ադրբեջանում ծավալված մեդիա ռուսատյացությունը, որը համադրելի է միայն «կիեւյան գեբելսի» հետ, կապված է հիմնականում Ռուսաստանի ներսում ադրբեջանական հանցավոր խմբավորումների նկատմամբ ԱԴԾ-ի կողմից այժմ իրականացվող աշխատանքի հետ։ Գրեթե բոլոր այդ մշակութային ինքնավարությունները, ինչպես Շիխլինսկու դեպքում, «տանիք» ունեն ադրբեջանական տարածաշրջանային մշակությային ինքնավարության տեսքով։ Առավել հավանական է՝ Բաքուն վախենում է Ռուսաստանում իր գաղտնի հետախուզական ռեզիդենտության փլուզումից, եւ նույնիսկ ավելին՝ ռուսական հակահետախուզության կողմից մեր երկրի նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների իրական ծրագրերի բացահայտումից, եւ թե ինչպես այդ ծրագրերը պետք է իրականացվեն Ռուսաստանում՝ մշակութային «տանիքի» տակ հաստատված ԱԱԾ-ի գաղտնի բնակիչների միջոցով։

Ռուսաստանում Բաքվի վերջին գործողություններում անհիմն չեն տեսնում Մեծ Բրիտանիայի մեքենայությունները։ 2022 թ-ի ապրիլից Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան է աշխատում բրիտանացի կադրային հետախույզ Ֆերգյուս Օլդը՝ ռուսերենի եւ ադրբեջաներենի իմացությամբ նախկին ԽՍՀՄ բարձրակարգ մասնագետ, Ռուսաստանում Բրիտանական դեսպանատան նախկին քաղաքական խորհրդական։ Օլդից առաջ Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանն էր Ջեյմս Լայել Շարփը՝ նաեւ կադրային հետախույզ, Մեծ Մերձավոր Արեւելքի մասնագետ, որտեղ արեւմտյան հետախույզներն ու քաղաքական վերլուծաբանները ներառում են նաեւ հետխորհրդային Հարավային Կովկասը: Ինչպես Օլդը, այնպես էլ Ջեյմս Լայել Շարփը պոլիգլոտ է։ Նա լավ տիրապետում է արաբերենին՝ Սաուդյան Արաբիայում թագավորական ռազմաօդային ուժերի սպա ծառայելուց ի վեր: Մինչ 2000-ականների սկզբին Ղազախստանում Բրիտանիայի դեսպան նշանակվելը, Շարփը մի քանի տարի ռուսերեն էր սովորում։ Բաքվում դեսպան (ըստ էության՝ հետախուզական օրդինատուրայի ղեկավար) ծառայելու նախօրեին Շարփն անցել է ադրբեջաներեն եւ թուրքերեն լեզուների ինտենսիվ ուսուցում։

Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացից Ռուսաստանն արդեն փաստացի հեռացվել է։ Ադրբեջանի վերաբերյալ Բրիտանիայի ընթացիկ ծրագրերում է Բաքվին պոկել «Հյուսիս-Հարավ» անդրմայրցամաքային միջանցքից եւ Ադրբեջանին վերակողմնորոշել դեպի Ռուսաստանի դեմ աշխատող Արեւմուտքի աշխարհառազմավարական նախագծերը: Շատ առումներով Լոնդոնն այդ ուղղություններով արդեն հաջողվել է։ ալիեւը, առայժմ զգուշավոր, արդեն հանդես է գալիս Ուկրինայի եւ Մոլդովայի տարածքով դեպի Եվրոպա ադրբեջանական գազի արտահանման օգտին։ Վաղոց գաղտնիք չէ, որ Ադրբեջանից դեռեւս այսպես կոչված «հակաահաբեկչական գործողության» ժամանակներից վառելիք է գնում ռուսներին սպանող Ուկրաինայի զինված ուժերի պատժիչ զորամասերի համար։ ալիեւի ռեժիմը պարբերաբար օգնում է Զելենսկու ռեժիմին մարդասիրական մասով։ Օրինակ՝ Ապշերոնի հանգստավայրերում արձակուրդի են մեկնում «էլիտար» ուկրաինացի նացիստների երեխաները։ Տվյալ ծրագիրն ընթանում է Ադրբեջանի երիտասարդության հարցերի նախարարության գծով։ Մարզական ճամբարներում հանգստի մեջ գտնվող ադրբեջանցի դպրոցականները «մշակութային փոխանակման» «անգին» փորձ են ստանում Ստեփան Բանդերայի երիտասարդ հետեւորդների հետ։

Ոչ ավելի, քան այս տարվա ապրիլին ալիեւը պաշտոնապես հայտարարեց՝ ադրբեջանն «աջակցել է, աջակցում է եւ կաջակցի Ուկրաինային»՝ որպես «երկիր, որն ինքն է վերապրել իր պատմական տարածքների օկուպացիան»։ Շատ հավանական է՝ Ադրբեջանի նախագահը կռում է ուկրաինամետ գիծը՝ ի շահ արեւմտյան գործընկերների։ Բայց ալիեւը դրա համար ունի նաեւ իր անձնական մոտիվացիան։ Բրիտանացիները 90-ականների սկզբից վերահսկում են Բաքվի նավթարդյունահանման մեծ մասը, նյութի հեղինակին հիշեցրել է քաղաքագետ-միջազգայնագետ Վադիմ Տրուխաչովը:

«Եվրամիությունն ադրբեջանական նավթի եւ գազի գլխավոր գնորդն է։ Եվ դա շատ ավելի կարեւոր է աշխարհաքաղաքականության առումով, քան Ռուսաստանում ադրբեջանական ողջ սփյուռքը, կարեւոր չէ՝ հակառուսական է, թե ռուսամետ։ Ադրբեջանը փորձեց Ֆրանսիային «քաշել» հայկական թեմայով, բայց նրան շուտով բացատրեցին, որ դա չարժե անել։ Եվ ալիեւից պահանջեցին հակառուսական «երդում» տալ։ Եվ նա տվեց այն: Ադրբեջանի բոլոր հակառուսական գործողություններն այս կամ այն կերպ քծնանք են Արեւմուտքի առջեւ։ Բայց Ալիեւն ու նրա շրջապատը բոլորովին դեմ չեն ծառայել։ Ռուսաստանի հանդեպ հակակրանքը եղել է Ադրբեջանում եւ առանց ԵՄ-ի՝ Բրիտանիայի հետ։ Պարզապես նրանք այն շրջանառության մեջ դրեցին։ Իսկ սփյուռքն այն տարել է ուղիղ Ռուսաստան։ Ենթադրում եմ՝ ափյուռքի մի շարք անդամների դեմ ռեյդերով Ռուսաստանը փորձում էր ալիեւին ստիպել չեղարկել Արեւմուտքին տված երդումը։ Սակայն ԵՄ-ն ու Բրիտանիան ավելի ուժեղ են ճնշում գործադրում։ Եվ նա չի չեղարկի այն, նույնիսկ եթե սփյուռքին հարվածեն։ Ադրբեջանն Արեւմուտքի ճնշման տակ դարձել է Ռուսաստանի միանշանակ հակառակորդը։ Ինչը լրացուցիչ հիմք է տալիս հասկանալու նրա սփյուռքը նաեւ որպես արեւմտյան օտարերկրյա գործակալներ», - եզրափակել է Վադիմ Տրուխաչովը։

Ռուսաստանի իշխանությունները հայտարարում են՝ գնահատում են Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունները։ Բայց թվում է, թե Բաքուն մտադիր չէ փոխադարձությամբ պատասխանել Մոսկվային։ Հուլիսի 2-ին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի «գորգին»:

«Կրկին խորը մտահոգություն է հայտնվել հունիսի 27-ին Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձութունների կապակցությամբ, երբ ռուս իրավապահների անօրինական գործողությունների արդյունքում ադրբեջանցի բնակարաններում իրականացված շրջայցերի արդյունքում զոհվել են ադրբեջանցի երկու հայրենակիցներ, իսկ ոմանք էլ ստացել են լուրջ մարմնական վնսվածքներ ... Ադրբեջանը կրկին հայտարարել է՝ Ռուսաստանից ակնկալում է օրենքի այդ խախտումների բազմակղմանի եւ օբյեկտիվ քննություն եւ մեղավորներին պատժելը: Նաեւ նշվել է՝ Ադրբեջանի դիրքորոշումը չի կարող դիտարկվել որպես միջամտություն ՌԴ ներքին գործերին», – ասվում է ԱՀ ԱԳՆ համապատասխան կոմյունիկեում։

Ինչ վերաբերում է Բաքվում ռուսական «Սպուտնիկ» լրատվական գործակալության՝ «Ռոսիա սեգոդնյա» - ի խմբագրության բռնի փակմանը, ապա Արազ Ազիմովն այդ աղաղակող միջադեպն անվանում է «Ադրբեջանի ներքին գործ»: Նույն կերպ Բաքվում որակում են Բաքվում ծեծի հետ կապված ռուս զբոսաշրջիկների ձերբակալությունները, որոնցից հարցաքննությունների ժամանակ դուրս են հանում Իրանից թմրանյութերի մաքսանենգության խոստովանությունները։

Սեփական փորձագիտական կարծիք նյութի հեղինակը հուշում է. Ադրբեջանի միջոցով Արեւմուտքը Ռուսաստանի դեմ բացել է հիբրիդային պատերազմի պայմանական երկրորդ ճակատ։ Այս ճակատը համարվում է պայմանական, քանի որ, նախ, այն հեռու է առաջինը լինելուց, եւ երկրորդ, այն չունի մարտական շփման հստակ գիծ, երկարություն եւ խորություն։

 

Ալեքսանդր Աշուրով

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի