|
Փոխարժեքներ
22 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.86 |
| EUR | ⚊ | € 426.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1746 |
| GBP | ⚊ | £ 493.85 |
| GEL | ⚊ | ₾ 137.65 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. 2025 թվականին Վարդենիսում, Սամվել Կարապետյանի աջակցությամբ, բացվել է «Հայուհի» կանանց կենտրոն, որտեղ շուրջ մեկ տարի է՝ կանանց համար անվճար դասընթացներ են կազմակերպվում՝ հրուշակագործության, դերձակության, վարսահարդարության եւ այլն:
Այդ դասընթացներին հատկապես մասնակցում են արցախցի կանայք, ովքեր ունեն աշխատանք գտնելու խնդիր: Բայց նախընտրական փուլում կենտրոնը հայտնվել է ԱԱԾ-ի տեսադաշտում:
Պարզվում է` կենտրոնի տնօրենը սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը: Անվճար դասընթացներին մասնակցող կանանց վերջերս հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն, ասել են՝ Սամվել Կարապետյանի՝ ձեզ համար կազմակերպած այդ դասընթացներն ընտրակաշառք են: Կանայք պատասխանել են, որ դասընթացները եղել են ամիսներ առաջ, գործել են 2025 թվականին եւ ընտրությունների հետ որեւէ կապ չունեն:
Մեր աղբյուրն ասաց, որ ԱԱԾ-ն փորձում է սա էլ ներկայացնել որպես ընտրակաշառք, գործ հարուցել, վախեցնել մարդկանց: Իսկ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը «չի նկատում» ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ Հակակոռուպցիոն կոմիտեն: