|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Life Sports-ը տեղեկացնում է, որ ռուսաստանյան «Կրասնոդար» ակումբը հետաքրքրված է ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգ»-ի հարձակվող Խոակին Բոգոսյանով:
Մասնագետների կարծիքով` 25-ամյա Բոգոսյանը կարող է թիմում փոխարինել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին: «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլիմը հայտարարել էր , որ թիմին անհրաժեշտ է ֆուտբոլիստ, ով կփոխարինի Մովսիսյանին:
Հիշեցնենք, որ Բոգոսյանը 2010-ին արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսից» տեղափոխվել և քառամյա պայմանագիր էր կնքել «Ռեդ Բուլ Զալցբուրգ»-ի հետ, սակայն այդպես էլ չէր կարողացել իր հիմնական տեղը հաստատել թիմում: 2011/2012 մրցաշրջանում նա վարձավճարով հանդես եկավ Մոնտեւիդեոյի «Նասիոնալ»-ում, որի կազմում դարձավ Ուրուգվայի չեմպիոն: