Միասին կարող ենք
կարևոր
343 դիտում, 51 րոպե առաջ - 2026-05-21 20:19
Հասարակություն

Հերթական սուտն է․ բիոանձնագիրը չի նշանակում առանց վիզա այցելություն եվրոպական երկրներ․ Ռոբերտ Քոչարյան

«Վերացնե՛լ, անկասկած վերացնելու ենք, չի՛ կարող օրինակ նախարարը և նախարարության ավագ մասնագետը, կամ որևէ մասնագետ, կամ բաժնի վարիչը այդպիսի տարբերություն ունենալ վարձատրության անկյունից։ Ուղղակի հնարավոր չէ սա, սա անարդարություն է, հատկապես այն մարդկանց դեպքում, որոնք ոչ նորմալ կրթություն ունեն, ոչ նորմալ գիտելիքներ ունեն, ու չես էլ հասկանում, թե ինչի համար են այդպիսի գումարներ ստանում։ Դրան էլ գումարեք դրանց կրկնապատկված պարգևավճարները։ Այո՛, չենք թույլատրելու, և այս ամենը փոխվելու է»,- այս մասին Թալինում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ավարտին ասաց դաշինքի առաջնորդ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։