|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրանի կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդման, իրանական ԶՈՒ նյութատեխնիկական ապահովման կազմակերպման և սպառազինության մեջ գտնվող ռազմական տեխնիկայի արդիականացման համար։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Կառավարությունը համակողմանի աջակցություն է ցուցաբերում զինված ուժերին և մտադիր է նաև այսուհետ ամեն կերպ նպաստել պաշտպանունակության ամրապնդման, իրանական բանակի նյութատեխնիկական ապահովման կազմակերպման, սպառազինությունների և օպերատիվ ենթակառուցվածքների արդիականացման, զսպման ներուժի բարձրացման ռազմավարական ծրագրերի իրականացմանը», - Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ մայիսի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի խնդրանքով հրաժարվել է մայիսի 19-ին Իրանին հասցվելիք ԱՄՆ-ի նոր հարվածից։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային էլ հավաստիացրել է, որ Իրանի ԶՈՒ-ն պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի և լի է վճռականությամբ՝ հակառակորդին «նոր անակնկալներ» մատուցելու համար։