|
Փոխարժեքներ
21 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.86 |
| EUR | ⚊ | € 426.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1746 |
| GBP | ⚊ | £ 493.85 |
| GEL | ⚊ | ₾ 137.65 |
Մայիսի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել «Մաստեր Մեդ» ԲԿ-ի շտապբուժօգնությունից և հայտնել են, որ կանչով մեկնել են Վաղարշապատ քաղաքի Մարգարայի խճուղի, որտեղ գերեզմանների մոտ հայտնաբերել են տղամարդու մարմին։
Տեղում ոստիկանները պարզել են, որ Էջմիածին քաղաքի բնակիչ 49-ամյա Մ․ Հ․-ն, ով հանդիսանում էր «Մերի Բոյաջյան» ԱՁ-ի շրջանակներում գործող Էջմիածին-Մարգարա խճուղի հասցեում գտնվող քարի արտադրամասի աշխատանքները համակարգող և պարտավոր լինելով պահպանել շինարարական աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման՝ օրենսդրությամբ սահմանված կանոններն ու պահանջները, չի կատարել դրանք, ինչի արդյունքում նույն օրը՝ ժամը 18։20-ի սահմաններում, շիրմաքարի համար օգտագործվող մեծ քարաբեկորը «KamAZ» մակնիշի բեռնատարից իջեցնելու ժամանակ ընկել է նշված արտադրամասում որպես բանվոր աշխատող 56-ամյա Հրաչիկ Մ․-ի վրա, ով տեղում մահացել է։
Ավելին՝ սկզբնաղբյուրում: