|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երեւանում, մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 21:30-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Լենինգրադյան փողոցի սկզբնամասում գտնվող հասցեներից մեկը, որտեղ բուժօգնություն են ցուցաբերել մի քաղաքացու, ով սակայն, իրենց ներկայությամբ մահացել է:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարեկները նկատել են նշված քաղաքացուն բազալտե աստիճանների մոտ՝ անօգնական վիճակում: Պարեկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա ահազանգել շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ բուժօգնություն է ցուցաբերել, սակայն կարճ ժամանակ անց արձանագրել են նրա մահը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը աստիճաններով իջնելիս, ինքնազգացողությունը վատացել, ապա սայթաքել և վայր է ընկել: