|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հայտնել ենք, որ այսօր արտակարգ դեպք է գրանցվել Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում: Նախնական տեղեկություններով՝ գայլը հոշոտել է նույն գյուղի 75-ամյա բնակիչ Ռոզա Հարությունյանին:
Yerkir.am-ի հետ զրույցում Խաչիկի գյուղապետ Վարդան Ներսիսյանը պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել Ռոզա Հարությունյանի տան բակում: «Առավոտյան տանից դուրս է եկել, իջել նկուղ, կենդանին հարձակվել է վրան: Աղմուկից տանեցիները մինչև դուրս են եկել, կինը ներս է մտել: Դեմքի աջ հատվածն ամբողջությամբ հոշոտել է, միայն ձախ աչքն է մնացել»,- ասաց գյուղապետը` նշելով, որ 100% տոկոսով դեռ չգիտեն` ինչ կենդանի է եղել: Նրա խոսքով՝ գյուղացիներից մեկի տան բակում էլ հայտնաբերվել է գայլի դի, որին խեղդել է շունը:
Նա հայտնեց, որ կինն այժմ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում: