|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ապրիլի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 18:50-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում գտնցվող «Երազ» այգուց մի տղամարդու մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին «Երազ» այգու տարածքում գործող՝ մոտ 7 մետր բարձրություն ունեցող զիպլայնից վայր է ընկել:
Նրան առաջինը օգնության են հասել այգու աշխատակիցները, այնուհետև՝ պարեկները:
Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը: