|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ՝մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Դսեղ համայնքի մոտակայքում: Ալավերդի գնացող ճանապարհին գտնվող քարի մշակման արտադրամասում հսկայական քարը բարձրացնելիս այն ընկել է Վանաձոր քաղաքի բնակիչ Սարգիս Անտոնյանի վրա։ Դսեղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Սարգիս Անտոնյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Հովսեփյանը նաև տեղեկացրեց, որ մահացածն իրենց գյուղի բնակիչ չէր, ապրում էր Վանաձոր քաղաքում, իսկ արտադրամասում էլ աշխատում էր որպես բանվոր: