|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունիսի 24-ին Կազանում տեղի ունեցած` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը ոչ մի շոշափելի առաջընթացի չհանգեցրեց: Այդ մասին Regnum-ի հետ զրույցում նշել է Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը` հավելելով.
«Ադրբեջանը հանդես է գալիս մաքսիմալիստական դիրքերից` փորձելով բանակցությունների միջոցով հետ վերադարձնել այն վիճակը, որ նա տարածաշրջանում զբաղեցնում էր 1988-ին: Դա, իհարկե, իրատեսական չէ, և ես չեմ կարծում, որ բանակցությունների միջոցով հնարավոր կլինի հասնել շոշափելի արդյունքների, եթե Բաքուն շարունակի վարել նույն քաղաքականությունը»: