|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բրիտանացի հանրահայտ երաժիշտ Էլթոն Ջոնը դարձել է բլեֆի զոհ: Հայտնի մարդկանց հեռախոսով խաբելու գործում հայտնի Վլադիմիր Կրասնովը և Ալեքսեյ Ստոլյարովը զրուցել են երգչի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի անունից. հայտնում է BBC-ն:
Էլթոն Ջոնը վստահ է եղել, որ շփվում է Պուտինի հետ և իր գոհունակությունն է հայտնել «Ինսթագրամ»-ում:
Տղաները չեն մանրամասնել` ինչի մասին են խոսել երգչի հետ` խոստանալով ավելի ուշ ներկայացնել հեռախոսազրույցի ձայնագրությունը:
Ավելի վաղ Պեսկովը հերքել էր հեռախոսազրույցի մասին տեղեկությունը:
Երգչի և նախագահի «զրույցը» համաշխարհային լուր էր դարձել։ Սակայն Պեսկովը հերքել էր այդ տեղեկությունը։