|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը իր` Elton John AIDS հիմնադրամի 25-ամյակին նվիրված բարեգործական ճաշկերույթի ժամանակ ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը:
Ըստ Asbarez-ի՝ Ջոնը նշել է, որ հպարտ է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստում» ֆիլմը ներկայացնելու համար:
«Մենք այստեղ ենք՝ ասելու, որ Ցեղասպանության փաստը մոռացված չէ»,- ասել է հանրահայտ երգիչը՝ նշելով, որ հայ բարերար Մանուկյանների ընտանիքի և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի հետ ընկերության արդյունքում ինքն ու հիմնադրամի նախագահն ավելի շատ են տեղեկացել Հայոց ցեղասպանության մասին:
«Այս ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հիշել անցյալի վայրագությունները և սովորել սխալների վրա»,- նշել է հայտնի երգիչը՝ շեշտելով, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել «Խոստումը» ֆիլմը:
Նշենք, որ երեկոյի ընթացքում հանգանակվել է 7 մլն ԱՄՆ դոլար: «Խոստում» ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:
Մանրամասները՝ տեսանյութում: