Փոխարժեքներ
30 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.47 |
EUR | ⚊ | € 450.83 |
RUB | ⚊ | ₽ 4.8983 |
GBP | ⚊ | £ 526.8 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
«Մենք ստիպված ենք փաստելու և դա ակնհայտ էր, որ սրբազանի կալանավորումն իրավական գործընթաց չէ, պարզապես դատավարության իմիտացիա է, որը ձևական առումով ապահովեց: Բովանդակությունը զրո է, և սրանք չափազանցված խոսքեր չեն»,- ասուլիսում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմի անդամ Ռոման Ահարոնյանը:
«Առաջին հանգամանքը՝ բոլոր փաստաբաններն էլ կփաստեն, որ նույնիսկ ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով կալանավորման հիմքերը ոչ միշտ են հաստատված, մեկն են, երկուսն են, բայց այստեղ բոլորը կան: Քրեական դատավարության օրենսգիրքը ինչ հնարավոր բան նախատեսում է, այստեղ բոլորը գրված է: Եվ ասել անհիմն են, նշանակում է՝ ոչինչ չասել, տեղ-տեղ նույնիսկ անտրամաբանական են եւ անիմաստ»,-ասաց փաստաբանը: Նաև օրինակ բերեց. «Խափանման միջոցն, ընդհանրապես ինչո՞ւ են կիրառում, ինքը վարույթի անվտանգության ապահովման մասին է, այսինքն, որպեսզի վարույթն Ա կետից Բ կետ գնա առանց խոչընդոտների, սահուն, առանց ապօրինի միջամտումների, որպեսզի պետությունն էլ հնարավորություն ունենա արագ, պատշաճ բացահայտել հանցանքը, եւ համապատասխան ընթացակարգերը գնան առաջ:
Հիմա մեզ մոտ ինչ առանձնահատկություն ունենք, մեր չակերտավոր հանցանքը վաղուց բացահայտված է, տեսաձայնագրված է իր բոլոր դետալներով, ամեն ինչով, վաղուց տեղադրված է համացանցում, բոլոր լրատվական միջոցներում: Այսինքն` սա այն հանցանքն է, որը կառուցված է խոսքի բովանդակության վրա, որը չի պահանջում լրացուցիչ ջանք, ապացույց, որով պետք է ապացուցենք որևէ դետալ, որ փազլը հավաքենք: Վաղուց, այն ինչի համար վարույթ կա, պետք է խափանման միջոց լինի, բացահայտված կա, ընդամենն անհրաժեշտ է այդ տեքստին տալ իրավական գնահատական: Բովանդակային առումով քննությունը կատարված է, հետեւաբար քննությունն ապահովելու անհրաժեշտություն արդեն չկա»,-պարզաբանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմի անդամը:
Մանրամասն՝ տեսանյութում։