կարևոր
1723 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-28 14:34
Աշխարհ

Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրություն է պահանջել Ռուսաստանից

Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրություն է պահանջել Ռուսաստանից

Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրություն է պահանջել Ռուսաստանից․ «Խոր անհանգստություն ենք հայտնում՝ հունիսի 27-ի առավոտյան Եկատերինբուրգում ադրբեջանցիների տանն իրականացված խուզարկության հետ կապված, ինչի հետեւանքով զոհվել են ադրբեջանցիներ, ոմանք ծանր մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ ինը մարդ ձերբակալվել է։

Մենք ռուսական կողմից ակնկալում ենք անհապաղ հետաքննության անցկացում եւ ամենակարճ ժամկետում բռնության այս անթույլատրելի ակտի մեղավորներին պատասխանատվության ենթարկում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Եկատերինբուրգում ադրբեջանցիներին են ձերբակալել։ Նշվում է, որ նրանց զանգվածաբար ձերբակալում են 2001 թվականի սպանության վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակում։