Փոխարժեքներ
19 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել Ֆրանսիայի դեմ՝ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն: Հայցը, հավանաբար, վերաբերում է գործարարի կողմից Կոտ դ’Ազուրում բռնագրավված 120 միլիոն եվրո արժողությամբ առանձնատանը: Իրավաբանները կարծում են, որ գործարարի ներկայիս քրեական հետապնդումը Հայաստանում կարող է թուլացնել նրա դիրքերը դատարանում ֆրանսիական իշխանությունների դեմ, գրում է «Կոմերսանտ»-ը։
2025 թվականի հունիսի սկզբին Կարապետյանը Ֆրանսիայի դեմ արբիտրաժային վարույթ սկսեց Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում (ICSID, որը Համաշխարհային բանկի խմբի մաս է կազմում, գլխավոր գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում։ Գործի նյութերը և պահանջների էությունը չեն նշվում, սակայն վեճի առարկան անշարժ գույքն է։