կարևոր
1135 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-09 09:38
Հասարակություն

ՀՀ քաղաքացիների ռեսուրսներն ուղղվում են ՔՊ-ականների քմահաճույքների բավարմանը ու չգիտես՝ քանի մարդ կարող է դրանից տուժել․ Վարդանյան

ՀՀ քաղաքացիների ռեսուրսներն ուղղվում են ՔՊ-ականների քմահաճույքների բավարմանը ու չգիտես՝ քանի մարդ կարող է դրանից տուժել․ Վարդանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է Արմաշ գյուղում երեկ տեղի ունեցած վթարին՝ գրելով․

«Լրատվականները դարձյալ հայտնում են Փաշինյանի շարասյան մասնակցությամբ պատահարի մասին։

Դրան հաջորդում են հևասպառ հերքումները, որից հասկանում ենք, որ պատահար իսկապես եղել է, Փաշինյանի շարասյունն էլ այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության։

Այս դեքպում ու այս պահին եղած տեղեկություններով դժվար է ասել՝ Փաշինյանի շարասյունն արդյոք կապ ունեցել է կոնկրետ այս պատահարի հետ, թե՝ ոչ։ Ընդհանրապես Հայաստանում շատ բարդ է դարձել որևէ աղմկահարույց միջադեպի մասին ճշմարտությունն իմանալը, որովհետև երբեք չես կարող վստահել պաշտոնական մարմինների տեղեկություններին կամ հերքումներին։

Բայց մի բան հաստատ գիտեմ։ Ես տեսել եմ այդ շարասյան տեղաշարժվելը, համացացնում բազմաթիվ տեսանյութեր կարող ենք գտնել այդ նույն շարասյան կողմից վթարային իրավիճակների ստեղծման մասին, Սոնա Մնացականյանի դեպքը չեմ էլ նշում։

Ընդամենը երկու-երեք շաբաթ առաջ հենց Սյունիքի ճանապարհով վերադառնալիս ականատես եղանք այդ պատկերին՝ տպավորություն էր, որ Սյունիքում պարետային ժամ է հայտարարվել, մի քանի մետրի վրա ոստիկանական մեքենաներ էին ողջ ճանապարհին, Վայքի սննդի հայտնի կետում արդեն տեսանք ԱԺ-ից մեզ ծանոթ ՊՊԾ գրեթե բոլոր աշխատակիցներին, պարզվում է նրանք էլ ենք մասնակցում մարզային այցերին։ Դժվար է ասել որքան մարդուժ, քանի մեքենա է ամեն անգամ ուղեկցում Փաշինյանին ու նրանցից որևէ մեկը կոնկրետ այս դեպքին ինչ մասնակցություն է ունեցել։

Ամեն դեպքում փաստ է՝ Հայաստանի քաղաքացիների ռեսուրսներն այս պահին ուղղվում են մի խումբ ՔՊ-ականների ու նրանց ընտանիքների քմահաճույքների բավարմանը ու քանի մարդ, ինչպես կարող է դրանից տուժել, որևէ մեկին չի հետաքրքրում։

Այնպես էլ հերքում են առնչությունը վթարին, կարծես եթե հաստատեին, որևէ մեկը պատասխանատվության էր ենթրակվելու։

Առավելագույնը, որ ունենալու ենք այն պարագայում, եթե հաստատվի վթրի ու շարասյան որևէ մասնակցի կապը՝ դա հիվանդանոցում հայտնվածք քաղաքացու դեմ թիրախային արշավն է, նրան վախեցնելու փորձերը ու վերջինիս ամեն ինչում մեղադրելը։

Հենց այդ սխեմայով են գործել Սոնա Մնացականյանի դեպքում»։

Հիշեցնենք՝ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Արմաշ գյուղում տեղի ունեցած վթարի մասնակից է նաև ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը, սակայն Փաշինյանի խոսնակը և ՆԳՆ-ն հերքել են։