|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Իսրայելի իր պաշտոնակից Իսրայել Կացի և պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի հետ։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հանդիպումը կայացել է Հասանովի` Իսրայել կատարած պաշտոնական այցի ընթացքում:
«Հանդիպումների ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը, տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ», – ասված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն այցելել է նաև Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր օպերատիվ կենտրոն և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:
Իսրայելական լրատվամիջոցներն իրենց հերթին նշում են, որ Կացը բարձր է գնահատել երկու երկրների միջև խոր ռազմավարական դաշինքը և ընդգծել ընդհանուր շահերի ու փոխվստահության կարևորությունը:
Կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում ։
Հանդիպումը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկջոկատայինների զորավարժությունների ֆոնին: