|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանի և Բելառուսի զինվորականները դիտարկում են մի իրավիճակ, երբ Միութենական պետության անվտանգությունը երաշխավորելու համար անհրաժեշտ կլինի ներգրավել երկու բարեկամ երկրների ռազմական կազմակերպության ողջ ներուժը. ասել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։
«Կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ Տարածաշրջանային խմբի ուժերն ու միջոցները չեն բավականացնի Միութենական պետության անվտանգությունը երաշխավորելու համար, և մենք պետք է պատրաստ լինենք այն ամրապնդելու։ Բելառուսական կողմի հետ փոխըմբռնում է ձեռք բերվել, որ ընդհանուր պաշտպանության համար անհրաժեշտ կլինի ներգրավել պետության ռազմական կազմակերպության ողջ ներուժը»,- երեքշաբթի արտասահմանյան ռազմական կցորդների համար ճեպազրույցում ասել է Ֆոմինը։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ըստ ՌԴ փոխնախարարի՝ ռուս և բելառուս զինվորականները ստուգման ընթացքում կնախապատրաստվեն ոչ միայն իրենց պատասխանատվության սահմաններում գործողություններին, այլև ցանկացած վտանգված ուղղություններով։
ՌԴ ՊՆ-ն նաև նշել է, որ «Միութենական վճռականություն-2022» զորավարժությունների համար Ռուսաստանից Բելառուս կտեղափոխվեն երկու Ս-400 դիվիզիաներ, մեկ «Պանցիր-Ս» դիվիզիա և 12 Սու-35 կործանիչներ։
Զորավարժություններում մշակվելու է արտաքին ագրեսիային դիմակայելու սցենար։