|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մարտի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության պլանավորման և միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Շամբու Կումարանին և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Շանգվանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հնդկական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների միջև 2017թ. մայիս ամսին Նյու Դելիում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ: Որպես համագործակցության հիմնական ուղղություններ նշվել են խաղաղապահությունը, ռազմական կրթությունը և վարժանքները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր: