|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կառավարության նիստի վաղվա օրակարգում մշակույթի նախարարությունը ներառել է ՀՀ կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման հարցը:
Երկու պետությունները, վստահ լինելով, որ մշակույթի բնագավառում փոխանակման գործընթացները և համագործակցությունը կնպաստեն երկու ժողովուրդների և մշակույթների լավագույն ճանաչմանն ու ընկալմանը, կնքում են համաձայնագիր մշակույթի բնագավառում համագործակցություն ծավալելու ուղղությամբ:
Կողմերը կնպաստեն իրենց երկրների արվեստի և մշակույթի ճանաչմանը փոխադարձ այցելությունների և մշակութային միջոցառումների փոխանակման ծրագրերի միջոցով: Կողմերը կնպաստեն երկու երկրների պատմության և մշակույթի վերաբերյալ գրքերի, հրապարակումների, մատենագիտական նյութերի և տեսալսողական տեխնիկական միջոցների փոխանակմանը, ինչպես նաև երկու երկրների գրադարանների միջև ուղիղ համագործակցությանը, կաջակցեն նաև ազգային գրականության թարգմանություններին` թարգմանված երկրորդ կողմի լեզվով: Կողմերը կզարգացնեն համագործակցությունը երաժշտության, բեմական արվեստների, թատրոնի, օպերայի, բալետի և այլ բնագավառներում: