|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Կասպերսու լաբորատորիան» կիբերսպառնալիքների դեմ պայքարի նպատակով համաշխարհային մակարդակով ակտիվորեն համագործակցելու է Ինտերպոլի հատուկ ստորաբաժանումների հետ` INTERPOL Global Complex for Innovation. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել «Կասպերսու լաբորատորիա»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկիի, Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոուբլի եւ IGCI-ի գործադիր տնօրեն Նոբորու Նակատանիի միջեւ Մոսկվայում:
«Ես երկար տարիներ ձգտում էի ստեղծել ինտերնետ-Ինտերպոլ, եւ վերջապես դա իրականություն դարձավ: Մենք ակտիվ մասնակցություն ունենք կիբերհանցագործությունների հետաքննությանը` տրամադրելով մեր փորձագետներին, տեխնոլոգիաները եւ ռեսուրսները տարբեր երկրների իրավապահ մարմիններին: Այժմ հանցագործներին չի հաջողվի թաքնվել ինչ-որ հեռավոր երկրում»,- հանդիպումից հետո հայտարարել է Կասպերսկին: