|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Վրաստանի պաշտպանության նախարար Ժուանշերա Բուրչուլաձեի հրավերով նոյեմբերի 14-ին պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նախարարները հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային անվտանգության, ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների, համատեղ վարժանքների անցկացման և աշխատանքային հանդիպումների կազմակերպման հետ կապված հարցեր։
Բացի այդ, քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության և բժշկության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Հանդիպման ավարտին նախարարները ստորագրել են 2023 թվականի համար Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ ռազմական համագործակցության պլանը։