|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում ընթանում է Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով դատական նիստը։ Պաշտպանական թիմը հայտարարում է, որ Տիրան Խաչատրյանը շարունակում է գտնվել ակնհայտ ապօրինի կալանքի տակ։
Փաստաբանները միջնորդեցին՝ փոխելու Տիրան Խաչատրյանի խափանման միջոց կալանքը։
ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով նախագահող դատավոր Արթուր Ոսկանյանը հեռացավ առանձին սենյակ՝ որոշում կայացնելու Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ։ Այս պահին դատարանը հրապարակում է որոշումը։