|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասությունների դատարանը հրապարակում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշումը։ Այսօր՝ դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած դատական նիստում պրոֆեսոր Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, հղում անելով ՍԴ որոշմանը, ըստ որի՝ անձը պատգամավոր դառնալուց հետո օժտված է անձեռնմխելիությամբ և չի կարող լինել կալանքի մեջ, դատարանին կոչ արեց անհապաղ գնալ խորհրդակցական սենյակ և փոխել Արմեն Չարչյանի խափանման միջոցը։
Նիստը նախագահող դատավորն ասաց, որ թեև զբաղվածության պատճառով դատախազը չի մասնակցում նիստին, սակայն նա ևս ունի նույն դիրքորոշումը։
Դատական նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։