|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀԱՄԱՍ-ը Գազայում հանձնել է 3 իսրայելցի և 5 թայլանդցի պատանդների, սակայն Իսրայելը հետաձգել է պաղեստինցի բանտարկյալների նախատեսվող ազատ արձակումը: Այս մասին հայտնում է Reuters–ը:
Նշվում է, որ պատանդների հանձնման կետում քաոսային իրավիճակ է ստեղծվել, պաղեստինցիների բազմություն է հավաքվել:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մարդկանց բազմության մեջ պատանդների հանձնումը անհանգստացնող է համարել:
Ակնկալվում էր, որ փուլային համաձայնագրի շրջանակներում 110 պաղեստինցի բանտարկյալներ ազատ կարձակվեն հունվարի 30–ին:
Նեթանյահուն և Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն հայտարարել են, որ հրամայել են հետաձգել ազատ արձակումը, մինչև հաջորդ փուլերում երաշխավորված կլինի իրենց պատանդների անվտանգ հանձնումն իրենց: