|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թշնամի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ նշելով, որ Հայաստանն առաջ է շարժվում տարածաշրջանային երկարաժամկետ ռազմավարության ընկալմամբ։ Նա այդ մասին խոսել է հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Կարևորում ենք, որ վարչապետ Փաշինյանն այս ուղղությամբ դրական ուղերձներ է հղում։ Արձանագրում ենք, որ խաղաղության օգտին նրա ցուցաբերած դիրքորոշումը նպաստում է գործընթացի դրական առաջընթացին։ Շարունակում ենք մեր աջակցությունը երկկողմ բանակցություններին՝ առանց միջնորդների։ Խաղաղության հաստատումը մեր տարածաշրջանի զարգացման համար աննախադեպ նոր հնարավորություններ կբերի», - ասել է Ֆիդանը։