|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն այս շաբաթ կընտրի ԲԴԽ անդամ: ՔՊ-ն առաջադրել է նախկին դատախազ, այժմ փաստաբան, 2018-ից ՔՊ-ական Ալեքսանդր Սիրունյանին։ Չնայած թեկնածուն իշխող ֆրակցիայում շատերի սրտով չէ, սակայն նա ստացել է կուսակցության վարչության «դաբրոն»․ ֆրակցիան քաղաքական հրահանգ ունի՝ քվեարկել նրա օգտին:
Նախօրեին ԱԺ ՔՊ խմբակցության փակ նիստում քվեարկել են այս հարցով, եւ արդյունքները եղել են Սիրունյանի օգտին: ՔՊ-ական պատգամավորներից մի քանիսն է միայն դեմ եղել։
Մեզ փոխանցեցին, որ Մարիա Կարապետյանն է դեմ եղել, որն իր դիրքորոշումը փաստարկել է թեկնածուի ոչ հավասարակշռված ֆեյսբուքյան գրառումների փաստով, նկատել է, որ անգամ գործող դատախազի դեմ է Սիրունյանը ստատուսներ գրել։ Բայց նկատենք, որ շատ ավելի մեծ թվով եւ վիրավորական ստատուսներ Սիրունյանը գրել է Գարեգին Բ-ի դեմ, այնպես որ, երկրորդ հանգամանքը «ջրում է» առաջինը»: