|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կարդացի, որ ինչ-որ մարդկանց պարտադրել են ուժայինները ապաբլոկավորել հեռախոսը, հայտնել գաղտնաբառը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Ասեմ, որ մարդ իրավունք ունի չհայտնել գաղտնաբառը։ Սա փաստացի մարդու անձնական կյանքի, նամակագրության գաղտնիության իրավունքն է։ Միայն դատարանի որոշումով կարող է դա լինել։
Ամեն դեպքում, եթե մարդ կասկածում է, որ կյանքի բերումով հեռախոսը կարող է հայտնվել ուժային կառույցների ձեռքում, եւ այն կփորձեն ապօրինի ապաբլոկավորել, ապա խորհուրդ. չօգտագործել դեմքի ճանաչումը (face ID), մատնահետքը։ Միայն pin կոդ, ինքն էլ գերադասելի է ոչ չորս նիշ։