|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, նախատեսվում է հավաք՝ Ոսկեպարի գյուղամեջում։
«Հավաքվում ենք Ոսկեպարի գյուղամեջում՝ ասելու՝ տեր ենք մեր հայրենիքին ու պետությանը։
Սիրելի՛ հայրենակիցներ, հրավիրում ենք բոլորիդ ապրիլի 13-ին, ժամը 14։00-ին Ոսկեպարի գյուղամեջ՝ հանդիպելու և մեր հայրենիքին ու պետությանը տեր լինելու հանձնառությունը հայտնելու։
Մենք թշնամուն զիջելու հող չունենք։ Արյունով ազատագրված տարածքները ստորագրությամբ չպիտի հանձնվեն։
ՈՍԿԵՊԱՐԸ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆ Է»։