|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն Արևմուտքի ազդեցության տակ է հայտարարություններ արել 1991 թվականի սահմաններով Լեռնային Ղարաբաղի տարածքի մասին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ «Ռուսաստան» ֆորում-ցուցահանդեսի շրջանակում իր դասախոսության ժամանակ։
«Նա հայտարարություններ է արել, որ կճանաչենք տարածքները 1991թ. քարտեզով... Նա ուղիղ նշել է տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին, որոնք պատկանում են Ադրբեջանին։ Ես կարծում եմ, որ այդ խոստովանությունները եւ հայտարարությունները նա արել է Արեւմուտքի ազդեցության տակ։ Նա նրանց հետ բանակցություններ է վարել»,- ասել է Պատրուշեւը։