|
Փոխարժեքներ
21 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ողջ օրվա ընթացքում փորձել է հիմնավորել իր կեղծ պնդումն այն մասին, թե քաղաքացիական ենթակառուցվածքների եւ քաղաքացիական անձանց ուղղությամբ իբր կրակ չի բացել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվական ստահոդ քաղաքականության նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է:
Ինչպես հայտնել են պաշտոնական աղբյուրները, զոհեր կան նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում:
Ադրբեջանական քարոզչամեքենայի կիրառած տեղեկատվական հնարքների հետեւանքով հայկական սոցիալական ցանցերում շրջանառվել են նաեւ մի շարք սխալ կամ կեղծ տեղեկություններ:
Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը կոչ է անում հետեւել բացառապես պաշտոնական աղբյուրներին»,- նշվում է հաղորդագրության մեջ։