|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Թուրքական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Թուրքիայում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Իզաբել Դյումոնտին, ով այս շաբաթ իր հավատարմագրերն է հանձնելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու ստանձնելու իր պարտականությունները: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Հրապարակման մեջ նշվում է, որ նախկինում Դյումոնտը եղել է Եվրոպայի ու Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում Ֆրանսիայի նախագահի խորհրդականը: Հրաշալի տիրապետում է թուրքերենին։
Նշվում է, որ Դյումոնտը բազմիցս քննադատել է քուրդ զինյալների դեմ, Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ:
Մասնավորապես նշվում է, որ մինչ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին լարվածությունում ամբողջությամբ անցել է Բաքվի կողմը, Ֆրանսիան և ԵՄ-ն Ադրբեջանին կոչ են արել հեռու մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են տարածաշրջանում հումանիտար խնդիրներ ստեղծել: Ըստ կայքի` Ֆրանսիան ցանկանում է, որ Թուրքիան օգտագործի իր ազդեցությունն Ադրբեջանի վրա՝ Բաքվի և Երևանի միջև «համապարփակ խաղաղության» պայմանագրի հասնելու համար։
Ընդհանուր առմամվ թուրքական մամուլը նրան ներկայացնում է որպես Թուրքիայի թշնամի։