04 10 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 450.73 |
GBP | ⚊ | 520.29 |
GEL | ⚊ | 160.2 |
RUB | ⚊ | 4.31 |
USD | ⚊ | 429.14 |
Ռուսաստանի Դաշնությունում մասնակցեցի «Արարատյան Ալյանս» ինստիտուտի 3-օրյա խորհրդաժողովին։
Բավականին արդյունավետ քննարկումները նվիրված էին Հայաստանում և Արցախում առկա իրադրությանը, անվտանգային մարտահրավերներին, Սփյուռքի, այդ թվում՝ ՌԴ-ի հայկական համայնքի հետ կապերը խորացնելուն, ամրապնդելուն։
Խորհրդաժողովին հրավիրված էին Հայաստանի, Ռուսաստանի և միջազգային քաղաքական, հասարակական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:
Բոլորին միավորել էր օրհասական դրության մեջ հայտնված Արցախի շուրջ մտածումները, այն հայկական պահելու օրակարգը, Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումները, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնումը։
Այս մարտահրավերներին պատվով դիմակայել կարող ենք համազգային միասնականության, համախմբման և դիմադրության պարագայում։
Նախաձեռնության և հրավերի համար շնորհակալ եմ Ռուսաստանի հայերի միության նախագահ, «Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի հիմնադիր Արա Աբրահամյանին։
Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ