|
Փոխարժեքներ
15 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ԱՀ կառավարության հրավերով մասնակցեցի Արցախի անկախության հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նշենք, որ այսօր, Արցախի Հանրապետության տոնի առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Ստեփանակերտ, որտեղ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ միասին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների շիրիմներին:Միջոցառումներին մասնակցել են նաև ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից:
![]()