|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Տավուշում մասնակցեցի «Հայաքվե» նախաձեռնության միջոցառմանը։ Քննարկման ընթացքում տավուշեցիներին ներկայացվեց այս նախաձեռնության առաքելությունն ու նպատակը, յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության կարևորությունը։
«ՀԱՅԱՔՎԵ»-ն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջարկում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն: Նախագծում կա ևս մեկ կետ՝ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների քրեականացում։
Հանդիպմանը մասնակցում էին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, իսկ միջոցառման վերջում Արցախի և Շուշիի մասին երգերով հանդես եկավ սիրված երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը։
Սա հնարավորություն էր նաև քաղաքացիների համար՝ նախաձեռնության անդամներին իրենց հետաքրքրող և հուզող հարցերն ուղղելու։
Ողջունելով նախաձեռնությունը՝ կոչ եմ անում մեր քաղաքացիներին մասնակցել ստորագրահավաքին։
Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ