|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Չնայած ՀՀ ընդդիմադիրների այցերը Չնայած ՀՀ ընդդիմադիր դաշտն այս փուլում, ընդհանուր առմամբ, ներքաղաքական կյանքում զգալի պասսիվ է, բայց որոշ ուժեր ակտիվություն են ցուցաբերում արտաքին «դաշտում: Վերջին երկու ամսվա ընթացքում նկատելի են ընդդիմության, մասնավորապես ՀՅ Դաշնակցության ինտենսիվ շփումներն Իրանի հետ:
Երկու ամիս առաջ Իրանում էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, այնուհետև՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը, Աննա Գրիգորյանը, իսկ անցյալ շաբաթ բավականին ներկայացուցչական հանդիպումներ է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթել յանը: Սրան զուգահեռ ընդդիմադիրները ակտիվ շփումների նոր փուլ են սկսել նաև Մոսկվայի հետ:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այս օրերին բավականին հագեցած օրակարգով Մոսկվայում են գտնվում ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթել յանը: Թե որքանով այս այցերն իրենց ազդեցությունը կունենան ներքաղաքական կյանքի վրա և արդյոք դրանք կապ ունեն առաջիկա զարգացումների հետ, ցույց կտա ժամանակը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում