կարևոր
2761 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-09 17:15
Քաղաքական

Իրանն ու Հայաստանը թույլ չեն տա միջանցքի ստեղծում. ՀՀ-ում Իրանի դեսպան

Իրանն ու Հայաստանը թույլ չեն տա միջանցքի ստեղծում. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նշում է, որ Հայաստանի և Իրանի ղեկավարները ուշադիր հետևում են տարածաշրջանային զարգացումներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանն ընդգծում է, որ այդ համատեքստում Հայաստանն ու Իրանը պետք է ունենան հատուկ օրակարգ:  

«Հայաստանն  ու Իրանը հարևաններ են, կան և կլինեն հարևաններ: Իհարկե, որոշակի խորամանկություններ նկատվում են, խոսում են այսպես կոչված միջանցքների, ինչ-որ գործողությունների մասին, սակայն Իրանը և Հայաստանը թույլ չեն տա, որ նման միջանցք ստեղծվի»,- հայտարարեց դեսպանը:

Նա հավելել է, որ թե իրանական, թե հայկական կողմի դիրքորոշումը շատ հստակ է:

«Մենք պետք է նաև նախաձեռնող լինենք: Պետք է տեսնենք, թե ինչ նոր քայլեր կարող ենք ձեռնարկել: Չպետք է սպասենք, որ նոր մտահղացում լինի, օրինակ,  ինչ-որ միջանցք բացելու հետ կապված, նոր մենք որոշենք, թե ինչ դիրքորոշում պետք է որդեգրենք: Այսինքն՝ թույլ չպետք է տանք նման բան»,- ասաց նա:

Դեսպանն այդ առումով օրինակելի գործողություն որակեց Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումը Կապանում, իսկ շուտով նաև՝ Թավրիզում ՀՀ հյուպատոսության բացումը: