կարևոր
3139 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-02 20:02
Հասարակություն

ՀՀ տարածքում փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ կան

ՀՀ տարածքում փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ կան

Ներքին գործերի Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի է Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհը:

Ճամբարակ քաղաքի եւ Գյումրի-Երեւան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

«Մեղրու սար» կոչվող հատվածում, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերում, Ճամբարակ, Գավառ, Քաջարան, Գորիս, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ քաղաքներում, Աշտարակի, Ապարանի եւ Թալինի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Աշոցքի, Մարալիկի, Գյումրիի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», Սիսիան-«Զանգեր» հատվածներում բուք է։

Թալին քաղաքում եւ Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։