|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտարարել է, թե ուկրաինացի զինվորականները վերացրել են ռուսական բանակի «անպարտելիության» առասպելը։ Նրա խոսքով՝ պրոֆեսիոնալիզմի առումով, ռուսական բանակը 8 տարով հետ է մնացել Ուկրաինայի զինված ուժերից։ Այս մասին Զալուժնին գրել է Facebook-ում:
«Այս պատերազմը ցույց է տալիս, թե վերջին տարիներին որքան առաջ ենք մենք գնացել։ Այսօր ռուսական բանակը, պրոֆեսիոնալիզմի առումով, մենք ենք՝ 2014 թվականի սկզբին»,- գրել է Զալուժնին։
Նա հավելել է, որ ուկրաինացի զինվորականները ոչնչացրել են ռուսական բանակի «անպարտելիության» առասպելը։ Մոսկվան ակնկալում էր երկու օրվա ընթացքում նվաճել Ուկրաինան: Այս իսկ պատճառով վառելիքի, զինամթերքի և պարենի պաշարներ պատրաստվել էին երեք օրվա համար։ Բացի դրանից՝ հակառակորդը անձնակազմի և տեխնիկայի լուրջ վնասներ է կրում: