Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Եթե ուզում եք հասկանալ այս իշխանությունների անսկզբունքայնության և անտրամաբանականության աստիճանը, նայեք արտաքին գործերի նախարարությանը։ Նոյեմբերի 9-ի գիշերը, գաղտնի բունկերում թաքնված Փաշինյանը հայտարարեց, որ ծանր որոշում է կայացրել։ Պարտադրված քայլը նա հիմնավորեց էլ ավելի մեծ կորուստներից խուսափելու անհրաժեշտությամբ։ Իսկ ԱԳՆ խոսնակը փետրվարի 23-ին հայտարարում է․ «Հուսով ենք, որ Մոսկվայում ս.թ. փետրվարի 22-ին ստորագրված հռչակագիրը լրացուցիչ հնարավորություն կընձեռի առաջ մղելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ երեք հայտարարությունների դրույթների իրականացումը։» Լա՞վ չեք։ Ինչպե՞ս կարող է որևէ բանական հայ հույս հայտնի, որ նոյեմբերի 9-ի դրույթներն կիրականացվեն։ Մարդ էլ իր ստորագրած կապիտուլյացիոն հայտարարության հետ հույսեր կապի՞։ Սենց որ գնա, մի քանի ամսից սրանք նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան որպես թավշյա Հայաստանի հաղթանակ կներկայացնեն․․․
Արթուր Խաչատրյան
ՀՅԴ անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր