|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
Հայաստանում դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 563 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 348708 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2654537 վերջին մեկ օրում` 5285 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 5412 պացիենտ: Մեկ օրում աճել է 521-ով:
Վերջին տվյալներով` ապաքինվել է 333754 անձ, վերջին մեկ օրում` 38 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 8025 է: