|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Հունաց արտաքին գործերի փոխնախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում ասել է, որ Աթենքը դժգոհ է Անկարայի և Մադրիդի միջև պաշտպանական համագործակցության ամրապնդման պլանների մասին վերջին հայտարարություններից։
«Թուրքիան չի հարգում միջազգային իրավունքը»,- ասել է նա՝ նշելով, որ Հունաստանը ցանկանում է կայունացնող դեր խաղալ տարածաշրջանում և կողմ է Միջերկրական ծովում անվտանգության ռազմավարական առանցքի ամրապնդմանը, մինչդեռ Թուրքիան քաղաքականություն է վարում «ռազմական ուժի» տեսանկյունից:
«Մենք փորձում ենք զարգացնել մեր հարաբերությունները տարածաշրջանի բոլոր երկրների, հատկապես՝ Կիպրոսի Հանրապետության, Իսրայելի և Եգիպտոսի հետ»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ պաշտպանական համաձայնագրերը կարգավորվում են Եվրոպական պաշտպանական մեխանիզմով։