|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնը (SOHR) հայտնել է, որ Թուրքիայի աջակցությունը վայելող՝ Սիրիայի ազգային բանակի պարագլուխները շարունակում են հնագիտական վայրերի պեղումները: Նրանք որոնում են հնագիտական արժեքներ՝ Ալ Բաբից մինչև Աֆրին՝ Հալեպի գյուղերում:
Նկարագրելով թուրքական օկուպացիան՝ SOHR-ը հայտնել է, որ «Ալ Համզա» ստորաբաժանումը հնություններ է որոնում Ալ Արդ ալ Զարկայում՝ Ալ Բաբի Քրեյզաթ շրջանում: Խմբավորման ղեկավար Աբու Ազաբ ալ Նաջհարը զբաղված է պեղումների կազմակերպմամբ։ Նրա ղեկավարությամբ վրանային ճամբարներ են ստեղծվում այն մարդկանց համար, որոնք փնտրում են հնագույն իրեր և մասունքներ:
SOHR-ը նաև հայտնել է, որ Աիրիայի ազգային բանակի պեղումները երեք տարի շարունակ իրականացվում են Աֆրինի Շեյխո Ռազա գյուղի Ալ Բիր բլրի վրա, որը հնագիտական նշանակալի վայր է: Այս աշխատանքի արդյունքում բլուրը գործնականում հավասարեցվել է գետնին: Խմբի անդամները նաև կտրել են ձիթենու ծառեր և բուլդոզերներով ոչնչացրել բլրի շրջակայքը՝ փնտրելով պատմական գանձեր: